Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ինչի՞ վրա էր հույսը

Ինչի՞ վրա էր հույսը
25.05.2019 | 15:03

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել, որը բավական բուռն է ընդունվել Փաշինյանի կողմնակիցների շրջանում։ Ընդհանրապես նախկին համակարգի կարկառուն դեմքերին, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել նորերի ժամանակ, ի՞նչ է թվում, Փաշինյանը կխնայե՞ի նրանց։ Բնականաբար՝ ոչ։ Անգամ բազմաթիվ օրենքների խախտմամբ այս իշխանությունը կհասնի նրանց հեռացմանը։ Ուրեմն ավելի ճիշտ չէր լինի, որ նախկին ռեժիմի հետ նրանք անաղմուկ հեռանային։ Իհարկե, շատերը մտածում են, թե իրենք պետք է այդքան հեշտ չզիջեն իրենց պաշտոնը, սակայն վաղ, թե ուշ դա լինելու է։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը «համառներին» հեռացնելու հետաքրքիր մարտավարություն է ընտրել։ Թիմակիցներին հրահանգում է կոմպրոմանտների տարափ տեղալ, այլ խոսքով «գրոհ» կազմակերպել, ինչը ցանկալի արդյունք տալիս է։ Այս ճանապարհով անցավ նաև Գագիկ Հարությունյանը։ Ուրեմն առավել ճիշտ չէ՞ր լինի ժամանակին հեռանար, այն դեպքում, երբ նրա նշանակումն ուղեկցվել է օրենքի խախտմամբ, իսկ Հարությունյանը կարծում էր Փաշինյանն այդ ամենի վրա ա՞չք էր փակելու։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

class="footer-right"> .
class="footer-right"> .